ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»-ը կոչ են անում Ոստիկանությանը՝ «զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»-ը կոչ են անում Ոստիկանությանը՝ «զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից»
19.04.2018 | 21:21

«Ոստիկանության հայտարարությունները, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը»` հայտարարել են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժիր» քաղաքացիական նախաձեռնությունները։

Համատեղ հայտարարությունում նշվում են, որ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»-ը «ունենալով Հայաստանի քաղաքացիների լայն աջակցությունն, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության»։ «Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։ Ոստիկանության հայտարարությունները, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը: Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որևէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ», - ասված է հայտարարությունում:

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում Ոստիկանությանը «զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից և հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը և հետևողական լինել իրական սադրիչների և բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ